Jump to content

Դիանա Մաշկովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դիանա Մաշկովա
Ծնվել էնոյեմբերի 29, 1977(1977-11-29) (46 տարեկան)
ԾննդավայրԿազան, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսաստան
Մայրենի լեզուռուսերեն
ԿրթությունԹաթարական պետական հումանիտար-մանկավարժական համալսարան և Կազանի Դաշնային համալսարան
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների թեկնածու
Մասնագիտությունգրող և լրագրող
ԱշխատավայրԿազանի Դաշնային համալսարան
Կայքdmashkova.ru

Դիանա Մաշկովա (ռուս.՝ Машкова, Диана Владимировна,նոյեմբերի 29, 1977(1977-11-29), Կազան, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս բանաստեղծուհի, լրագրող։ «Բարության թվաբանություն» բարեգործական հիմնադրամի «Լուսավորվածություն» ծրագրի ղեկավարը և «Խնամակալ ընտանիքի այբբենարան» ակումբի հիմնադիրը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է պրոֆեսորի և ինժեների ընտանիքում։ Ավարտել է Կազանի մանկավարժական համալսարանը և Կազանի պետական համալսարանի ասպիրանտուրան։ ԲՈՒՀ-ում դասավանդել է անգլերեն, արտասահմանյան գրականություն։ 2002 թվականին պաշտպանել է թեկնածուական թեզ։ Բանասիրական գիտությունների թեկնածու է (մասնագիտացումը՝ արտասահմանյան գրականություն)։

2002 թվականին տեղափոխվել է Մոսկվա։ Աշխատել է, որպես թարգմանիչ Daily Telegraphլրագրողների հետ։ 2002-2010 թվականներին եղել է «Տրանսաերո» ավիաընկերության աշխատակից, զբաղեցրել է VIP հաճախորդների հետ աշխատանքի գծով տնօրենի պաշտոնը։ 2011-2012 թվականին եղել է ավիաընկերության ամսագրի գլխավոր խմբագիրը։ 2013-2015 թվականներին եղել է Կոմերսանտ FM-ի գրական մեկնաբանը։ Ներկայումս «ԷԿՍՄՈ» հրատարակչության մշտական հեղինակն է, համագործակցում է տպագիր լրատվամիջոցների հետ։

Առաջին հրապարակումը (չհաշված գիտական հոդվածները) տպագրվել է 2007 թվականին «Լիտերատուրնայա գազետա»-ում։ Այդ ժամանակ էլ սկսվել է գրական կարիերան՝ լույս է տեսել «Պլյուս մինուս սեր» պատմվածքների և վիպակների առաջին ժողովածուն։ Բանաստեղծ Անդրեյ Դեմենտևի արձագանքների շնորհիվ սկսնակ հեղինակին նկատել են խոշոր հրատարակչությունում։

Դիանա Մաշկովայի վեպերի հեղինակային շարքը լույս է տեսնում «ԷԿՍՄՈ» հրատարակչատանը։ Շապիկների ձևավորման մեջ օգտագործվում են նկարիչ Էդուարդ Ուլանի նկարները։ Գրքի նոր շարքը լույս է տեսել ֆոտոնկարիչ Ելենա Մարտինյուկի հեղինակային կազմով։

2014 թվականին ամուսնու հետ հիմնադրել է «Բարության թվաբանություն» բարեգործական հիմնադրամի «Խնամակալ ընտանիքի այբբենարան» ակումբը, որը Դիանան ղեկավարել է մինչև 2018 թվականը։ Ակումբը զբաղվում է կայացած և պոտենցիալ խնամակալ ընտանիքներին ռեսուրսային աջակցությամբ, աջակցում է որբ երեխաների որդեգրմանը։

2018 թվականից «Բարության թվաբանություն» բարեգործական հիմնադրամի «Լուսավորվածություն» ծրագրի ղեկավարն է։

Ամուսնացած է Դենիսոմ Սալտեևի հետ։ Ամուսնու հետ ունի երեք դուստր և մեկ որդի։

Մատենագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Плюс минус любовь («Պլյուս մինուս սեր»), 2007, 5000 օրինակ[1]
  • Ты, я и Гийом («Դու, ես և Գիյոմը»), 2010, 15100 օրինակ[2]
  • Нежное солнце Эльзаса («Էլզասի մեղմ արևը»), 2010, 5000 օրինակ[3]
  • Дом под снегом («Տունը ձյան տակ»), 2010, 15000 օրինակ[4]
  • Вкус неба («Երկնքի համը»), 2010, 25000 օրինակ[5]; 2011, 12000 օրինակ[6]
  • Парижский шлейф («Փարիզյան քափեշ»), 2010, 25000 օրինակ[7]; 2011, 12000 օրինակ[8]
  • Женщина из прошлого («Կինն անցյալից»), 2011, 25000 օրինակ[9]; 2011, 10000 օրինակ[10]
  • Он&Она («Նա&Նե» (համահեղինակ՝ Օլեգ Ռոյ), 2011, 20100 օրինակ[11]
  • Любовный треугольник («Սիրո եռանկյունի»), 2011, 25000 օրինակ[12]
  • Обаятельная Вера («Հմայիչ Վերան»), 2011, 7000 օրինակ[13]
  • Дочки-матери («Մայրեր-դուստրեր»), 2012, 5000 օրինակ[14]
  • Развод по-русски («Ամուսնալուծություն ռուսական ձևով»), 2013
  • Главные правила жизни («Կյանքի գլխավոր կանոնները»), 2013
  • Если б не было тебя («Եթե դու չլինեիր»), 2014
  • Караван счастливых историй («Երջանիկ պատմությունների քարավանը»), 2016[15]
  • Чужие дети («Օտար երեխաներ»), 2017[16]
  • Меня зовут Гоша. История сироты («Իմ անունն է Գոշա։ Որբի պատմությունը»), 2018[17]

Հետաքրքիր փաստեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Մայրեր-դստրեր» գրքի համահեղինակ է դարձել Դիանայի 12-ամյա դուստրը՝ Նելլան։
  • Դիանա Մաշկովայի աշխատանքային փորձն ավիաընկերությունում արտացոլվել է «Երկնքի համը» և «Կինն անցյալից» երկերգության մեջ։
  • «Եթե դու չլինեիր» և «Օտար երեխաներ» գրքերը հիմնված են իրական իրողությունների վրա և նվիրված են Ռուսաստանում որդեգրման թեմային։
  • «Իմ անունն է Գոշա։ Որբի պատմությունը» գիրքը գրվել է որդեգրած որդու՝ Գեորգի Գինժուի համահեղինակությամբ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Плюс минус любовь»(չաշխատող հղում)
  2. «Ты, я и Гийом»(չաշխատող հղում)
  3. «Нежное солнце Эльзаса»(չաշխատող հղում)
  4. «Дом под снегом»(չաշխատող հղում)
  5. «Вкус неба»(չաշխատող հղում)
  6. «Вкус неба»(չաշխատող հղում)
  7. «Парижский шлейф»(չաշխատող հղում)
  8. «Парижский шлейф»(չաշխատող հղում)
  9. «Женщина из прошлого»(չաշխատող հղում)
  10. «Женщина из прошлого»(չաշխատող հղում)
  11. «Он&Она»(չաշխատող հղում)
  12. «Любовный треугольник»(չաշխատող հղում)
  13. «Обаятельная Вера»(չաշխատող հղում)
  14. «Дочки-матери»(չաշխատող հղում)
  15. «Караван счастливых историй, Эксмо». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 7-ին.
  16. «Чужие дети, изд. Эксмо».
  17. «Меня зовут Гоша, Эксмо».